
Ուսանողները բողոքում են ուսման վարձերի թանկացման դեմ (լուսանկարներ)
Մի խումբ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել էին ՀՀ կառավարության մոտ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու պետական գրեթե բոլոր բուհերում ուսման վարձերի թանկացման դեմ: Նրանք համոզված են, որ այդ թանկացումների մասին որոշումն ապօրինի է, այն ընդունելիս հաշվի չի առնվել ուսանողների և նրանց ծնողների սոցիալական վիճակը. հույս չկա նաև, որ ուսման վարձերի բարձրացմանը զուգահեռ կրթության որակը կբարձրանա:
Ցուցարարներն իրենց բողոք-նամակը հանձնելուց հետո երթով շարժվեցին դեպի պետական բուհեր՝ այնտեղ նույնպես իրենց պահանջները լսելի դարձնելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել