
Եզդիների ցեղասպանությանը նվիրված բացօթյա ցուցահանդես (լուսանկարներ)
Այսօր Մաշտոցի պուրակում տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդես, որը նվիրված էր 2007 թվականին Իրաքում եզդիների հանդեպ իրագործված ցեղասպանությանը: Հիշեցնենք, որ 6 տարի առաջ՝ այս օրը, Իրաքի հյուսիսում քրդերը սպանել են ավելի քան հազար եզդու:
Ցուցահանդեսի կազմակերպիչների խոսքով՝ Իրաքում այսօր նույնպես եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում. վերջին սպանություններն ընդամենը մի քանի շաբաթ առաջ են եղել: Եզդիներին սպանում են իրենց ազգային, կրոնական պատկանելության համար:
Ցուցահանդեսի մասնակից Բորիս Թամոյանի խոսքով՝ արդեն երկու տարի է, ինչ իրենք՝ եզդիական համայնքի ներկայացուցիչները, փորձում են ստանալ հայ քաղաքական գործիչների աջակցությունը այս հարցում, սակայն բոլորն այս մասին հիշում են միայն ընտրությունների ժամանակ:
Ցուցահանդեսի նպատակը հասարակությանը եզդիների ցեղասպանության մասին տեղեկացնելն է: Կազմակերպիչները նշեցին, որ հետագա քայլեր էլ ունեն, որոնց մասին հիմա դեռ չեն ցանկանում խոսել:
Մեկնաբանել