HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովի՞, թե՞ ավագանու որոշում. «Բարև Երևան»-ի հարցադրումները քաղաքապետին

Ս.թ. հուլիսի 29-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրանսպորի հարցերով խորհրդական Ալբերտ Գեւորգյանին հանձնարարել է առաջիկա շաբաթվա ընթացքում ստեղծել հանձնաժողով՝ այդ մասին կանխավ տեղեկացնելով Երեւան քաղաքի ավագանու անդամներին, քաղաքացիական ակտիվիստներին ու հասարակության բոլոր շահագրգիռ անդամներին, այնուհետեւհայտ ներկայացրածներին ընդգրկել է դրա կազմում:

Խորհրդակցության ժամանակ որեւէ պարզաբանում չի հնչել այն մասին, թե ինչ նպատակով է ստեղծվելու հանձնաժողովը: Այդ առիթով ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հարցումով դիմել է քաղաքապետին՝ խնդրելով  պարզաբանել.

 «Ի՞նչ կարգավիճակ եւ ի՞նչ լիազորություններ է ունենալու այդ հանձնաժողովը,

  1. Ձեր կողմից ի՞նչ խնդիրներ են դրված նրա առջեւ,
  2. Իրավասո՞ւ է արդյոք հանձնաժողովն ինքնուրույնաբար սահմանել խնդիրների շրջանակը, թե՞ դրանք պարտադրվելու են Ձեր կողմից,  
  3. Ի՞նչ կարգավիճակ են ունելու հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությունները եւ ո՞ւմ են ուղղված լինելու դրանք,
  4. Որքանո՞վ է այդ հանձնաժողովն իրավասու որոշումներ կայացնելու ուղեվարձի սահմանման կամ հաստատման հարցերում, նկատի ունենալով որ Երևանի ավագանին, իբրեւ Երեւանում ՏԻՄ բարձրագույն մարմին, զրկված է այդպիսի լիազորությունից»:  

«Բարև Երևան» խմբակցություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter