
Կին ակտիվիստին երկու հոգի հարվածել են
Այսօր առավոտյան 9:30 - 10:00-ի սահմաններում Շենգավիթ համայնքի կանգառներից մեկում երկու անհայտ անձինք երկու անգամ հարվածել են «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի ակտիվիստ Աստղիկ Աղեկյանին: Ակտիվիստուհուն օգնության են հասել կանգառում գտնվող քաղաքացիները: Աստղիկ Աղեկյանը ոստիկանություն չի դիմել, քանի որ չի վստահում ոստիկանությանը: Նա համարում է, որ բռնությունը նպատակ ունի վախեցնել պայքարի ակտիվիստներին, սակայն իրենք այլեւս որեւէ մեկից չեն վախենում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել