
Հայ վարորդը մեղք չունի. նշաններ չկային
Ինչպես արդեն հայտնի է, հուլիսի 13-ին Պոդոլսկ քաղաքի շրջակայքում տեղի ունեցավ ողբերգական ավտովթար, որի ընթացքում իրար բախվեցին գերբեռնված «KAMAZ»-ը ու ուղևորներով լի ավտոբուսը: Վթարի արդյունքում զոհվեց 18 հոգի:
ՌԴ դատախազությունը վթարի մեղավոր է համարում բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ում նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը: Հայտարարվեց, որ բեռնատարի վարորդը ընթանում էր երկրորդական ճանապարհով ու պիտի ճանապարհ զիջեր գլխավոր ճանապարհով ընթացող մեքենաներին, այդ թվում՝ ավտոբուսին: Եկեք տեսնենք, թե որքանով է այդ վարկածը ճիշտ:
Կանոններ
Այսպիսով՝ Ռուսաստանի Դաշնության (ինչպես նաև ՀՀ ու աշխարհի համարյա բոլոր երկրների) ճանապարհային երթևեկության կանոնները հստակ ամրագրում են, թե չկարգավորվող (առանց լուսաֆորի) խաչմերուկում ով ում պիտի ճանապարհ զիջի: Մասնավորապես, եթե խաչվող ճանապարհների վրա առկա են «Գլխավոր ճանապարհ» և «Երկրորդական ճանապարհ» նշանները, ապա երկորդական ճանապարհով ընթացողը պիտի զիջի ճանապարհը գլխավորող ընթացողին:
Իսկ եթե խաչմերուկում նման նշաններ չկան, ապա յուրաքանչուրը պետք է զիջի իրեն աջ կողմից մոտեցող մեքենաներին: Սա հստակ ամրագրված է ՌԴ Ճանապարհային երթևեկության կաննոների 13.11 կետում:
Դատախազության սուտը
Ինչպես կարող ենք տեսնել ոչ վաղ անցյալում կատարված google street view-ի նկարներից, նշված խաչմերուկում «Գլխավոր ճանապարհ» և «Երկրորդական ճանապարհ» նշաններ չկային:
![]() |
|
Կարմիր սլաքը ցուցանում է «KAMAZ»-ի ուղղությունը: |
Այս նկարում կարմիր սլաքը ցուցանում է ավտոբուսի ուղությունը: |
Այսինքն՝ խաչվող փողոցները իրավահավասար էին, ու յուրաքանչուրը պիտի ճանապարհը զիջեր իրեն աջ կողմից մոտեցողին…
Իսկ ահա այս տեսանյութում հստակ երևում է, որ բեռնատարը ավտոբուսի աջից է: Ու թեև տեղական ավանդույթի համաձայն Պոդոլսկի մայրուղին համարվում է գլխավոր ճանապարհ, սակայն իրավական տեսանկյունից դա այդպես չէ, ու ավտոբուսը պետք է զիջեր ճանապարհը իրեն աջ կողմից մոտեցող մեքենաներին, այդ թվում` «KAMAZ»-ին:
Մեղքի բաժինները` ավտոբուսի վարորդի, ՃՈ-ի ու շինարարական կազմակերպության միջև
Իհարկե, չվերցնելով մեզ վրա դատախազական ֆունկցիաներ, փորձենք պարզել, թե ովքեր են ողբերգական վթարի մեղավորները:
Այսպիսով՝ իրավական տեսանկյունից մեղավորությունը կրում է այն վարորդը, ում կողմից խախտված կանոնները հանգեցրել են վթարի: Այդ վարորդը, անշուշտ, աջ կողմից մոտեցող բեռնատարին ճանապարհ չզիջած ավտոբուսի վարորդն է:
Սակայն, ինչպես ասվեց, այդ խաչմերուկում գործում էր չգրված ու օրենքի հետ տարամիտող ավանդույթ, որի համաձայն՝ փոքր փողոցից մեծ փողոց դուրս եկողները զիջում էին ճանապարհը… Նման ավանդույթների ձևավորման համար պատասխանատվությունը կրում է ՌԴ պետավտոտեսչությունը, որը միջոցներ չի ձեռնարկել նման ավանդույթի վերացման և օրենքի վերականգնման համար:
Բացի այդ՝ դատախազության տվյալներով՝ բեռնատարը բեռնված էր 15 տոննա շինանյութով` առավելագույն թույլատրելի 8 տոննայի փոխարեն, ինչը, իր հերթին, հանգեցրեց արգելակների թուլացմանը, ինչպես նաև հարվածի ուժգնության մեծացմանը (և ուրեմն` զոհերի քանակի մեծացմանը): Այդ կամ այլ պատճառով վարորդը խնդիրներ ունեցավ արգելակման հետ և, առաջ անցնելով խաչմերուկի մոտ կանգնած մեքենաներից, արեց հնարավորը վթարից խուսափելու համար, սակայն գերբեռնված «KAMAZ»-ը չդիմացավ կտրուկ մանեւրին ու շուռ եկավ ուղիղ ավտոբուսի վրա: Այս պարագայում մեղքը շինարարական կազմակերպությանն է, որը գերբեռնել էր «KAMAZ»-ը և չէր հետևել դրա տեխնիկական վիճակին:
Լուսանկարները` Ֆիլիպ Արզումանյանի
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել