
Մոմավառություն` Վահե Ավետյանի հիշատակին
ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան տարելիցի կապակցությամբ՝ 2013 այսօր` ժամը 19:00-ին, նրան մահ պատճառած դաժան խոշտանգման վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու հիշատակի մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում:
«Հորդորում ենք Ձեր ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը և միանալ քրեաօլիգարխիկ համակարգի բռնության հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման, պարսավանքի և անհանդուրժողականության շարժմանը»,- կոչ է անում «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել