
Գանձասարի պարսպի սալիկապատումը դադարեցված է (վիդեո)
Արցախի Վանք գյուղի Գանձասար վանական համալիրի պարսպի սալիկապատումը, որն իրականացվում էր բարերար Լեւոն Հայրապետյանի միջոցներով, այս պահին դադարեցված է: Այս մասին «Հետքին» հայտնեց Արցախի թեմի երիտասարդական ուղղության պատասխանատու, Արցախի երիտասարդական կազմակերպությունների Արցախի թեմին կից հոգեւոր խորհրդի համակարգող Սամվել սարկավագ Մկրտչյանը:
Նա նշեց, որ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում պարսպի երեսպատման առթիվ բարձրացված աղմուկից հետո անձամբ է խնդրի մասին տեղյակ պահել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, ով այդ ժամանակ Երեւանում էր:
«Եվ ինքը, հենց պարսպի խնդրի հետ կապված, շտապ վերադարձել է Ստեփանակերտ: Ես մի քիչ առաջ զանգեցի Ստեփանակերտ եւ ճշտեցի, որ երեկ ԼՂՀ նախագահն ու Պարգեւ Սրբազանը գտնվել են Գանձասարի վանքում` հենց տվյալ խնդրի հետ կապված»,- ասաց Սամվել սարկավագ Մկրտչյանը:
Նա ճարտարապետ Մանուշակ Տիտանյանից տեղեկացել է, որ շինարարությունը կանգնեցվել է, եւ այժմ դրա վերաբերյալ քննարկումներ են ընթանում:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել