
Հրդեհ եկեղեցում
Երեկ՝ ժամը 18:41-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատարը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել` 20:29-ին:
Եկեղեցու գմբեթի հատվածում (100 քմ մակերեսով) այրվել են փայտյա հեծաններ: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել