
Քննարկումներ ԱԺ-ում. նվազագույն աշխատավարձը բարձրանում է 10 հազար դրամով
ԱԺ-ում քննարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի` հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը կազմելու է 45.000 դրամ` ներկայիս 35.000 դրամի փոխարեն:
Նախագծի ընդունվելու դեպքում գործավարձով եւ ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանելվելու է հետեւյալ կերպ.
1.աշխատաժամանակի նորմալ տեւողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 270 դրամ.
2.աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 300 դրամ.
3.աշխատաժամանակի կրճատ տեւողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 450 դրամ:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ օրենքի նախագիծը մշակվել է, հիմք ընդունելով կառավարության 2013-2017 թթ. ծրագրի դրույթները, ինչպես նաեւ ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային համապատասխան պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը: Այս նպատակով անհրաժեշտ է մինչեւ 2017 թ. ապահովել նվազագույն աշխատավարձի չափի հետեւողական բարձրացում, որի որոշման հիմքում պետք է ընկած լինեն մակրոտնտեսական կայունության ապահովումը եւ ՀՀ պետական բյուջեի ընթացիկ եւ կանխատեսվող ֆինանսական հնարավորությունները:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ հունվարի 1-ից կբարձրացվի նաեւ պետական աշխատողների աշխատավարձերի սանդղակը, ինչը ենթադրում է աշխատավարձերի ընդհանուր բարձրացում, իսկ այժմ բարձրացումը վերաբերելու է միայն մինչեւ 45.000 դրամ աշխատավարձ ստացողներին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել