
Միջադեպ՝ սահմանապահի և գյուղացիների միջև
Այսօր Արմավիրի մարզի սահմանամերձ Ջանֆիդա գյուղում միջադեպ է գրանցվել գյուղացիների և ռուսական զորամասի սահմանապահներից մեկի միջև:
Մեր տեղեկություններով՝ ջանֆիդացի հայր ու որդի ցանկացել են անցնել անցակետը և գնալ հողամաս, սակայն սահմանապահ զինվորը արգելքներ է ստեղծել և թույլ չի տվել, գյուղացիներն էլ ծեծել են նրան: Ըստ լուրերի՝ սահմանապահ զինվորը քաղաքապետներից մեկի եղբոր որդի է: Առայժմ մեզ չհաջողվեց պարզել նրա անձը:
Ջանֆիդայի համայնքապետ Ռաֆիկ Եղիազարյանն ասաց, որ սահմանապահների հետ կապված միջադեպ իրոք եղել է, սակայն ծեծկռտուք չի եղել. «Պարզապես իրար չեն հասկացել անասունի պատճառով»:
Համայնքապետը հավաստիացրեց, որ գյուղում լարվածություն չկա, և իրավապահներին ներգրավելու կարիք ևս չկա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել