
Քարին Տակը կապահովվի կանոնավոր ջրամատակարարմամբ
«Հայաստան» համահայկական հիմնադրամն ավարտել է Արցախի Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի խմելու ջրի համակարգի վերակառուցման ծրագրի առաջին փուլը:
Ծրագրի ավարտին շուրջ 150 տնտեսություն ունեցող գյուղը կունենա կանոնավոր ջրամատակարարում:
«Հայաստան» համահայկական հիմադրամը տեղեկացնում է, որ ծրագիրը ֆինանսավորում են հիմնադրամի Հունաստանի, Կիպրոսի, Ուրուգվայի, Արգենտինայի, Բրազիլիայի տեղական մարմինները և ՀՕՄ-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել