
Վահրամ Բաղդասարյան. «Շատ սարսափելի է, որ անբարոյականները վիրավորում են բարոյական մարդկանց»
Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վերջին երեք օրերի ընթացքում Ազգային ժողովում վիրավորանքների տեղատարափ է: Պատգամավորները միմյանց եւ կառավարության անդամներին անվանում են «գող», «խարդախ», «անբարոյական», «ստոր» եւ այլն:
Այսօր հերթը ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանինն էր: Նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին կոչ արեց կարգի հրավիրել որոշ պատգամավորների, որոնք վիրավորական արտահայտություններ են հնչեցնում ԱԺ դահլիճում:
Ըստ պատգամավորի` ինչ-որ պատահական մարդիկ կարող են վիրավորանքներ հնչեցնել մարդկանց հասցեին՝ նրանց անվանելով խարդախ:
«Շատ սարսափելի է, որ անբարոյականները վիրավորում են բարոյական մարդկանց: Եթե կա անբավարարվածություն, Ազգային ժողովը բավարարվելու տեղ չէ»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել