
Գազի թանկացման հարցը` Ազգային ժողովում
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ իր նախաձեռնությամբ մայիսի 23-ին տեղի է ունենալու գազի գնի վերաբերյալ քննարկում` վարչապետի եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մասնակցությամբ:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մի քանի հարցերով փորձում էր ԱԺ նախագահից ճշտել իր վերաբերմունքն ու կարծիքը գազի գնի վերաբերյալ:
«Դուք գիտեք, որ գազը ապրանք է եւ ներմուծվում է արտերկրից եւ յուրաքանչյուր ապրանք ունի իր գինը: Այնպես չէ, որ Հայաստանի իշխանությունները միանձնյա, միահեծան կարող է որոշում կայացնել եւ ոնց ձեռնտու է մեր ժողովրդին, պետությանը այդ գնով էլ ներմուծել: Հասկանալի է, որ իշխանությունները, վարչապետը քննարկումներ են իրականացնում Ռուսաստանի պատկան մարմինների հետ, եւ ամեն ինչ անում ենք, որ Ռուսաստանից գազը ներմուծվի ցածր սակագնով»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահից հետաքրքրվեց` արդյո՞ք գազի գնի թանկացումը պայմանավորված չէ՞ Հայաստանի իշխանությունների վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության հետ: Ըստ Փոստանջյանի` երբ ԱԺ-ում քննարկվում էր Ռուսաստանի ռազմաբազաների հարցը, որոնք տեղակայված են Հայաստանում, դրանք ռուսներին տրվեցին անվճար, այդ թվում` զբաղեցրած հողատարածքները:
«Մենք ունենք ապրանք, մեր ապրանքն անվճար տվել ենք Ռուսաստանին, տվյալ դեպքում Ռուսաստանն ունի ապրանք, եւ այդ ապանքը վաճառում է ահռելի գնով: Չե՞ք կարծում, որ Ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է սա»,-հետաքրքրվեց Զ. Փոստանջյանը:
«Ոչ, չեմ կարծում»,-հնչեց Հովիկ Աբրահամյանի պատասխանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել