
Գագիկ Ծառուկյանը եկել է ԱԺ
Ազգային ժողովը սկսում է քառօրյա նիստերի աշխատանքը, եւ այսօր քննարկվելու է նոր ձեւավորված կառավարության ծրագիրը: Այս առիթով ԱԺ են եկել պատգամավորներ, որոնք սովորական օրերին նախընտրում են չգալ, օրինակ` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Լրագրողների եւ հեռուստաօպերատորների ուշադրության կենտրոնում հենց նա էր:
Մինչեւ ԱԺ նիստի սկսվելը, Գ. Ծառուկյանի գլխավորությամբ ԲՀԿ խմբակցությունը նիստ է գումարել, հավանաբար կառավարության ծրագրի վերաբերյալ: ԲՀԿ առաջնորդը հրաժարվեց խոսել լրագրողների հետ:
Ազգային ժողովում հերթագրվել է 111 պատգամավոր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել