
Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց՝ զինծառայողի ապանության առթիվ (լուսանկար)
ՀՀ կառավարության շենքի մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանության առթիվ:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Լյուքսի ծնողներն իրենց որդու դին ցանկանում էին բերել Երևան՝ Հանրապետության հրապարակ՝ ի նշան բողոքի:
Կառավարության շենքի մոտ են նաև մի քանի այլ զոհված զինծառայողների ծնողները, ովքեր եկել են վշտակցելու Լյուքսի ծնողներին: Նրանք մեխակներով սև ժապավեն են կապել մայթին:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել