
«Ավելի լավ Երեւան»-ի տեսլականը (լուսանկարներ)
Այս նկարներն արվել են Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի 17 շենքում: Բարձրահարկ շենքն ունի կառավարման մարմին` համատիրություն, համենայնդեպս, շենքի բնակիչներին հավատացնում են, որ այդպիսի մարմին գոյություն ունի: Այս նկարներն էլ վկայությունն են այն բանի, որ համատիրությունը գործում է, չհավատալը բնակիչների խնդիրն է:
Արդեն երկու տարի է` վթարված գազատար խողովակից գազը լցվում է շքամուտք, արտահոսքի ահասարսուռ հետեւանքներից խուսափելու համար բնակիչները մշտապես բաց են պահում մուտքի դուռը: Երկու տարվա ընթացքում գազի ծառայության քանի~ աշխատակից է մտել շենք ու «չի շնչել» արտահոսող գազը, «չի նկատել» չգիտեմ ում կողմից արտահոսքը փայտյա խցանով կանխելու անհաջող փորձը:
Սարսափեցի՞ք առնետների քանակությունից, իսկ բնակիչները առնետների հետ խնդիրներ չունեն, վաղուց, շատ վաղուց նրանց հետ համերաշխության դաշինք են կնքել եւ այն խախտելը նույնիսկ մեղք է:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել