
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդին հարող տարածքից կգործեն անվճար երթուղիներ
Երևանի քաղաքապետի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն՝ 2013թ. ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով.
• թ.1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ - Աթենքի փողոց - Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ - մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը՝ Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի - Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ:
• Թ.2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ - Աթենքի փող. - Հաղթանակի կամուրջ - Մաշտոցի պողոտա - Կորյունի - Աբովյան փողոցներ - մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան: Հետադարձը՝ Աբովյան - Մոսկովյան - Սարյան փողոցներ - Մաշտոցի պողոտա - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ:
• Թ.3 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ - Ծիծեռնակաբերդի խճ. - Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մեկնաբանել