
Հանրահավաքը մեկնարկեց, բայց այն մարդաշատ չէ
Չնայած արդեն 20 րոպե անցել էր, Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը ուշացումով` միայն րոպեներ առաջ, մեկնարկեց: Թերևս պատճառն այն է, որ Ազատության հրապարակը սակավամարդ է, մոտավոր հաշվարկներով՝ մի քանի հարյուր մարդ է հավաքվել, այդ թվում՝ ՀԱԿ-ի ակտիվիստները, երիտասարդ կոնգրեսականները` պաստառներով եւ եռագույն դրոշակներով:
Փոխարենը մարդաշատ է հարթակը. այնտեղ են ՀԱԿ-ի մաս կազմող գրեթե բոլոր կուսակցությունների և կառույցների ղեկավարները` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ողջունեց հավաքվածներին և բացեց հանրահավաքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել