
Հայաստանի հանքարդյունաբերության հսկան
«Հետքի» հարցերին պատասխանում է «Դենո գոլդ մայնինգ» ընկերության («Deno Gold Mining Company») տնօրեն Ջոն Սելլարը
- 2005թ.-ից մինչեւ այսօր ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Deno Gold Mining ընկերությունում քանի՞ ստուգում է իրականացվել:
- Տարեկան մեկ անգամ մեր ընկերությունում իրականացվում է բոլոր ոլորտների ստուգում` ներառյալ երկրաբանական պաշարների հաշվարկը, բացի այդ` տարածքային բնապահպանական տեսչության կողմից իրականացվում են ամենամսյա ստուգումներ, որոնք ընդգրկում են նաեւ պոչամբարից ջրի նմուշառումը:
- Յուրաքանչյուր ստուգման արդյունքում ի՞նչ խախտումներ են արձանագրվել: Այդ խախտումներից յուրաքանչյուրի դեպքում որքա՞ն գումարի տուգանք է նշանակվել:
- Անհրաժեշտ է նշել, որ «Deno Gold Mining Company«-ն («ԴԳՄՔ»-ն) այս հանքերի կառավարումն իրականացնում է 2006 թ. սեպտեմբերից: Քանի որ Ձեր հարցը վերաբերում է նաեւ 2005-ին, նշենք, որ 2005-ից մինչեւ օրս պաշտոնական այցելությունների ընթացքում արձանագրվել է մեկ անհամապատասխանություն սահմանված չափորոշիչներին: Դա տեղի է ունեցել 2005 թ. դեկտեմբերին, իսկ տուգանքի չափը կազմել է 10,300,000 դրամ: 2007 թ. հունիսին գրանցվել է մեկ պատահար, որի համար բնապահպանության տեսչությունը նշանակել է տուգանք 2,100,000 դրամի չափով:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
- ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հայտնաբերված խախտումներից քանի՞սն է ձեր կողմից վիճարկվել ՀՀ դատական ատյաններում, եւ դատական որոշումներից քանի՞սն են ընդունվել հօգուտ ձեր ընկերության:
- «ԴԳՄՔ»-ն երբեւէ դատարանում չի վիճարկել ՀՀ բնապահպանության նախարարության հետ կապված հարցեր:
- Ձեր գործունեության ընթացքում ի՞նչ էկոլոգիական ծրագրեր եք իրականացրել:
- «ԴԳՄՔ»-ն ձգտում է հետեւել բնապահպանական ոլորտում միջազգային լավագույն փորձին եւ նախաձեռնել է մի շարք ծրագրեր, որոնք արդյունավետ են բնապահպանության տեսանկյունից:
Հիմնական ծրագրերն են.
- Ջրային ռեսուրսները կառավարվում են տեղում:
- 2006 թ. 800 պտղատու ծառ է տրվել Խալաջ համայնքին:
- «ԴԳՄՔ»-ն սարքավորումներ եւ աշխատուժ է տրամադրում մարզպետարանի եւ քաղաքապետարանի կողմից իրականացվող մի շարք աշխատանքների համար, այդ թվում՝ թափոնների եւ հեղեղատարների մաքրման աշխատանքները:
- Շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման նպատակով իրականացվում են հիմնագծային ուսումնասիրություններ: Դրանք ուղղված են շրջակա միջավայրի վրա հանքի ազդեցության գնահատմանը, օրինակ` փոշու արտանետումների եւ ջրի արտահոսքերի:
- Սկսվել է բնապահպանական կառավարման օրինակելի համակարգի ներմուծումը:
- Մշակվել է ավանդական հանքարդյունահանման վայրերի վերականգնման եւ բնապահպանական բարեփոխումների երկարատեւ ծրագիր:
- Բարելավվել է թափոնների կառավարումը:
- Կրճատվել է բնական ռեսուրսների օգտագործումն անգամ ամենապարզ ոլորտներում, օրինակ` բոլոր տաքացուցիչները փոխարինվել են էներգիան ավելի արդյունավետ օգտագործող տաքացուցիչներով:
- Էկոլոգիական ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել առաջիկա երկու տարում:
- Ներկայումս մեր ընկերությունում նորացվում են գրեթե բոլոր արտադրական միջոցները, ինչն ինքնըստինքյան նվազեցնում է էկոլոգիական ռիսկերը: Արդիականացվել են հարստացուցիչ ֆաբրիկայում օգտագործվող տեխնոլոգիաները: Այս եւ մի շարք այլ միջոցառումների դրական ազդեցությունը բնության պահպանության վրա ակնհայտ է եւ ներառում է արտադրական ջրի առավել արդյունավետ կառավարումը, փոշու առավել որակյալ ֆիլտրացումը: Նորացված մեքենաների եւ սարքավորումների օգտագործումը կրճատում է մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակը:
Արծվանիկի պոչամբարը, որը չի պատկանում «ԴԳՄՔ»-ին, եւ որի չնչին տոկոսն է օգտագործվում մեր կողմից, կառուցված է դեռ սովետական նախագծով: Հիշատակված պոչամբարի կառուցման ընթացքում, մասնագետների կարծիքով, եղել են մի շարք բնապահպանական բացթողումներ: Նոր պոչամբարը, որը տեղակայված է հին սովետական նախագծով կառուցված պոչամբարի վրա, բնապահպանական տեսանկյունից ավելի ճիշտ է նախագծված: Պոչամբարում կուտակվող ջուրը հետադարձ խողովակով հոսելու է հարստացուցիչ ֆաբրիկա եւ կրկին օգտագործվելու է` կրճատելով արտադրական ջրի արտահոսքի քանակը:
Բնապահպանական ծրագրերին օժանդակելու համար «Դինո Գոլդը» դրանց է հատկացրել համայնքային եւ կայուն զարգացման իր բյուջեի մի մասը: Նշված գումարները կուղղվեն շրջակա միջավայրի եւ տեղական բնակչության վիճակի բարելավման ծրագրերի իրականացմանը:
Բնապահպանական ծրագրերն իրականացնելիս մենք ոչ միայն ներդնում ենք ժամանակակից տեխնոլոգիաներ, այլեւ ձգտում ենք մասնակցել համակարգային լուծումներին: Որպես օրինակ` կարող ենք ներկայացնել մեր համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: ԵԱՀԿ-ի հետ համատեղ իրականացվող շրջակա միջավայրի ազդեցության գնահատման ծրագիրը ավարտին հասցնելուց հետո նախատեսվում է սկսել բնապահպանական մոնիտորինգի բազմակողմանի եւ շարունակական ծրագիր:
Երկարաժամկետ նպատակներից են` ջրային ռեսուրսների եւ թափոնների կառավարումը լավագույն փորձին համապատասխան իրականացնելը, բարելավված վերականգնողական ծրագրերի ներմուծումը եւ այլն: Մենք նախատեսում ենք նաեւ միավորել ուժերը հայկական եւ միջազգային պատասխանատու հասարակական կազմակերպությունների հետ` աջակցելու համար շրջակա միջավայրի բարելավման համայնքահեն ծրագրերին:
- Ձեր կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարը եղել է վթարային վիճակում, եւ 2005 թ. բնապահպանության նախարարությունը հանձնարարական է տվել վերակառուցել այն: Ի՞նչ վիճակում է այն այսօր:
- Ինչպես նշվել է, Արծվանիկի պոչամբարը չի պատկանում «ԴԳՄՔ»-ին, եւ դրա չնչին տոկոսն է օգտագործվում մեր կողմից: Մեր կողմից Արծվանիկի պոչամբարը երբեւէ վթարային վիճակում չի շահագործվել: Նախագծային ինստիտուտի աշխատակիցների ստուգայցից հետո եղել են որոշ հանձնարարականներ, որոնք բոլորը կատարվել են: Պոչամբարը հաջողությամբ շահագործվում է եւ մի քանի ամիս է մնացել մեր կողմից դրա շահագործման ավարտին:
- Պոչամբարից ջուրը որտե՞ղ է թափվում եւ բնապահպանական առումով ինչքանո՞վ է անվտանգ:
- Ջուրը հավաքվում է պոչամբարի մակերեւույթից եւ խողովակներով մղվում է Ողջի գետ: Ջրի որակը պարբերաբար վերահսկվում է ընկերության կողմից, բացի այդ` բնապահպանության նախարարությունն անց է կացնում անկախ ստուգում: Ջուրն, ընդհանուր առմամբ, չի գերազանցում Արծվանիկի պոչամբարի ջրի արտահոսքի թույլատրելի սահմանային կոնցենտրացիան` սահմանված ՀՀ բնապահպանության նախարարության կողմից: Ինչպես նշել էինք, իրականացվում է ծրագիր, որի արդյունքում պոչամբարում կուտակվող ջուրը հետադարձ խողովակով հոսելու է հարստացուցիչ ֆաբրիկա եւ կրկին օգտագործվելու է` կրճատելով արտադրական ջրի արտահոսքի քանակը:
- Գեղանուշում նախատեսել էիք կառուցել նոր պոչամբար: Աշխատանքներն ավարտվե՞լ են:
- Աշխատանքները մոտենում են ավարտին: Փորձարկումը նախատեսվում է կատարել նոյեմբերին: Սկսած 2006 թ. տարեվերջից` միջազգային մասնագետներ են ներգրավվել նախագծին՝ բարեփոխումներին աջակցելու համար: Վերջին մի քանի ամիսների ընթացքում կառուցման աշխատանքների մեծ մասն ուղղված է հուսալիության բարձրացմանը եւ դրական փոփոխություններին, որոնցով նոր պոչաբարը կհամապատասխանեցվի միջազգային ընդունված նորմերին:
- Որքա՞ն է լինելու նոր պոչամբարի տարողունակությունը, եւ ինչքա՞ն ժամանակ կարող է այն գործել:
- Դա կախված է հանքի արտադրողականության մակարդակից: Նոր պոչամբարի տարողունակությունը 11.33 միլիոն խորանարդ մետր է: Սակայն մենք կարծում ենք, որ ավելի բարենպաստ ու երկարատեւ լուծում գտնելու դեպքում կդադարեցնենք այս պոչամբարի շահագործումը:
- Ձեր գործունեության ընթացքում ինչպիսի՞ քիմիական նյութեր եք օգտագործում, եւ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել վտանգավորությունը չեզոքացնելու համար:
- Մենք օգտագործում ենք համաշխարհային պրակտիկայում կիրառվող նյութերը: Մեր կառուցվածքում գործում են քիմ-լաբորատորիաներ, որոնք ղեկավարվում են ՀՀ-ում գործող օրենքներին համապատասխան: Ռեագենտները, որ օգտագործվում են հանքաքարի վերամշակման ընթացքում, խառնվում են եւ օգտագործվում տեղում: Մենք սկսել ենք ներդնել եվրոպական ստանդարտներ` քիմիական նյութերի տեղափոխման եւ կառավարման կազմակերպման համար: Մենք գիտակցում ենք վտանգի առկայությունը եւ վերահսկում այն:
- Հանքամնացուկները, արտադրական թափոնները որտե՞ղ եք լցնում (պահեստավորում) եւ ի՞նչ ծավալներով:
- Հանքից դուրս եկող հանքաքարը պահեստավորվում է ջարդման արտադրամասի հարեւանությամբ` արտադրական տարածքում: Տարածքի տարողունակությունը մոտ 20.000 տ է: Արտադրական թափոնները պահեստավորվում են հանքի տարածքում, ինչպես նաեւ` Կապանի քաղաքապետարանի կողմից հատկացված 2 հա տարածքում, որը նախատեսված է արտադրական թափոնների ամբարման համար:
- Ձեր կողմից շահագործվող հանքավայրում որքա՞ն է ոսկու եւ պղնձի պարունակությունը:
- «ԴԳՄՔ»-ն շահագործում է երկու հանքավայր` պղնձի Կենտրոնական եւ Շահումյանի բազմամետաղ հանքավայրը: Կենտրոնական հանքում պղնձի պարունակությունը տատանվում է 0.9-4%, իսկ Շահումյանի հանքում պղնձի պարունակությունը 0.2-5% է, ոսկին` 1-8 գ/տ:
Հարկ ենք համարում նշել, որ հանքարդյունահանման գործունեության մեջ մեր արտադրանքը հաճախ չի հասնում տեսականորեն հավանական ցուցանիշներին` չնայած մեր կողմից գործադրված ջանքերին: Ներկայումս մենք աշխատում ենք միջազգային պրակտիկայում ընդունված հանքարդյունահանման համակարգերի ներմուծման ուղղությամբ, որոնք թույլ կտան լուծել վերը նշված խնդիրները:
- Ոսկու կորզումն ի՞նչ եղանակով է կատարվում:
- Փոքր քանակություններով ոսկին պարզ ֆլոտացիայի եղանակով կուտակվում է խտանյութում բազմամետաղ այլ խտանյութերի հետ մեկտեղ: Այնուհետեւ ոսկին, որպես ֆլոտացիայի խտանյութ, ուղարկվում է ձուլարաններ եւ ոսկու կորզման արտադրամաս:
- Ընկերությունում անվտանգության հարցն ի՞նչ մակարդակի վրա է: Քանի՞ դժբախտ դեպք է արձանագրվել վերջին երկու տարիների ընթացքում:
- Անվտանգության կառավարումն ընկերությունում առաջընթաց է ապրում` մենք ներգրավել ենք միջազգային լուրջ փորձագետներ: Հսկայական փոփոխություններ են նկատվում անվտանգության ոլորտում` երկու տարի առաջվա համեմատությամբ: Չնայած մեր ընկերությունը բավարարում է ՀՀ անվտանգության պահանջները, մենք գիտակցում ենք, որ դեռ շատ անելիքներ կան` համոզվելու, որ հանքը համապատասխանում է լավագույն միջազգային չափանիշներին: Վերջին երկու տարում գրանցված պատահարների թիվը հետեւյալն է` 2006 թ. 6 թեթեւ պատահար, ինչպես նաեւ` 2 մահացու դեպք, որ տեղի են ունեցել մեր ընկերության կողմից հանքի կառավարումը ստանձնելուց առաջ: Իսկ 2007 թ.` 2 թեթեւ պատահար:
- Այս տարվա օգոստոսի 9-ին ընկերության արտադրամասում հրդեհ է բռնկվել: Ո՞րն է եղել պատճառը, եւ ի՞նչ վնաս է հասցրել կրակը:
- Հրդեհ` որպես այդպիսին, չի եղել: Ռեագենտների նախապատրաստական աշխատանքներից հետո որոշ քանակությամբ ռեագենտ պատահաբար հայտնվել էր արեւի ճառագայթների տակ եւ ջերմության ազդեցությունից ենթարկվել ռեակցիայի: Առաջացել է ծուխ, որը մարվել է: Միջադեպը լուծվել է 5 րոպեի ընթացքում:
- Քանի՞ աշխատող ունեք, եւ քանի՞սն են հանքափոր:
- Մեր ընկերությունում աշխատում է 1428 մարդ, որոնցից մոտ 600-ը հանքափորներ են:
- Որքա՞ն է կազմում հանքափորի միջին աշխատավարձը:
- Հանքում աշխատողների ամսական միջին աշխատավարձը կազմում է մոտ 150.000 դրամ: Իսկ բուն հանքում աշխատողների ամսական միջին աշխատավարձը կազմում է մոտ 250.000 դրամ:
- Կապանում համայնքային օժանդակության, բարեգործական ի՞նչ ծրագրեր եք իրականացնում:
- Համայնքային օժանդակության ծրագրերն իրականացվում են ոչ միայն Կապանում, այլ նաեւ այլ գյուղական համայնքներում:
Ստորեւ ներկայացնում ենք մինչեւ օրս իրականացված հիմնական նախագծերի ցանկը.
Վճարման ամսաթիվը |
Ստացող |
Գումարը դրամով |
Մեկնաբանություններ |
Սեպ-հոկ 2006 |
Տեղական հիվանդանոց |
6,300,000 |
Սարքավորում |
Հոկտ. 2006 |
Ֆուտբոլային մրցաշար |
200,000 |
Տեղական ֆուտբոլային մրցաշար` նվիրված կապանցի հայտնի ֆուտբոլիստին, որը մահացավ երիտասարդ հասակում: ԴԳՄՔ-ի թիմը նույնպես առաջին անգամ մասնակցեց այս մրցաշարին: |
Նոյեմ. 2006 |
Տեղական համալսարան |
98,000 |
Ուսման վարձավճարի տրամադրում ուսանողի համար, որն ի վիճակի չէր շարունակել ուսումը ֆինանսական դժվարությունների պատճառով (հայրը զոհված ազատամարտիկ է): |
Նոյեմ. 2006 |
«Սյունյաց Արծիվներ» երիտասարդական կազմակերպություն |
800,000 |
Ֆոնդի 50%-ը հատկացվել է կազմակերպության խիստ կարիքավոր անդամ- ուսանողների ուսման վարձավճարի համար: Մյուս մասը հատկացվել է կազմակերպության 4-ամյա տարեդարձի կազմակերպմանը: |
Դեկտ. 2006 |
Տեղացի ատլետների թիմ |
200,000 |
Մասնակի օժանդակություն հանրապետական մրցույթի մասնակիցներին: |
Դեկտ. 2006 |
Զորամաս |
400,000 |
Այցելություն շրջանի փոքր զորամասերից մեկը (20 զինվոր): Կատարվել է արբանյակային անտեննայի եւ այլ փոքր իրերի նվիրատվություն: Արբանյակային անտեննայի խիստ անհրաժեշտություն կար ազգային հեռուստաալիքները դիտելու համար: |
Դեկտ. 2006 |
Գեղանուշ համայնք |
2,200,000 |
Գյուղապետարանի տանիքի վերանորոգում: Սա այն համայնքն է, որտեղ կառուցվում է նոր պոչամբարը: |
Դեկտ. 2006 |
Տեղական համալսարան |
100,000 |
Ուսման վարձավճարի տրամադրում ուսանողի համար, որն ի վիճակի չէր շարունակել ուսումը ֆինանսական դժվարությունների պատճառով (հայրը զոհված ազատամարտիկ է): |
Դեկտ. 2006 |
"Հույս ու հավատ" հ/կ |
165,600 |
Այցելությունը կազմակերպություն նվիրված էր հաշմանդամների միջազգային օրվան (կազմակերպությունը նրանց համար դարձել է կենտրոն): |
Դեկ 2006- փետր 2007 |
Խալաջ համայնք |
7,211,000 |
Գյուղական համայնքիճանապարհի կառուցում (բնապահպանական բյուջեից) |
Դեկ 2006- փետր 2007 |
Թոշակառուներ |
1,520,000 |
Ֆինանսական օգնություն նախկին լեռնահարստացման կոմբինատի աշխատողներին, ովքեր ստացել են աշխատանքային խեղումներ եւ վնասվածքներ: |
Դեկ 2006- հունվ 2007 |
Թունել |
1,500,000 |
Կապանի թունելի լուսավորում |
Դեկտ. 2006 |
Պատերազմի զոհեր |
800,000 |
Նոր տարվա կապակցությամբ նվերների հանձնում զոհված ազատամարտիկների ընտանիքներին: |
Դեկտ. 2006 |
Ծխելու դեմ քարոզարշավ |
420,000 |
Ծխելու դեմ գովազդային հոլովակների թողարկում հեռուստացույցով |
Հունվար 2007 |
Քիք Բոքսինգի ակումբ |
1,000,000 |
Միջազգային մրցույթի մասնակցության համար մասնակի օժանդակություն |
Հունվար 2007 |
Զորամաս |
240,000 |
Հայոց ազգային բանակի հիմնադրման 15-ամյա տարեդարձի հետ կապված 16 սպաների պարգեւատրում: |
Հունվար 2007 |
Տեղական համալսարան |
80,000 |
Ուսման վարձավճարի տրամադրում ուսանողի համար, որն ի վիճակի չէր շարունակել ուսումը ֆինանսական դժվարությունների պատճառով (հայրը զոհված ազատամարտիկ է): |
Փետր-մարտ 2007 |
Կապանի բնակիչներ |
250,000 |
Կապանի երեք բնակիչներ ստացել են ֆինանսական օգնություն իրենց դիմումների հիման վրա: |
Մարտ 2007 |
"Յուկա" հ/կ |
1,295,000 |
Կազմակերպությունը ֆոնդից գումար է հատկացրել հաշմանդամների եւ որբ երեխաների համար` կազմակերպելու փոքր համերգ: |
Ապրիլ 2007 |
ԵԿԻՆ (երթեւեկության կանոների իրազեկման նախագիծ) |
1,600,000 |
Թեւկապերի եւ անվտանգության բաճկոնների պատվիրում, որոնք պետք է բաշխվեն Կապանի բոլոր դպրոցականներին (ներառյալ հատուկ դպրոցի աշակերտները): Դրանք պատվիրվել էին կույրերի տեղական միությունում: Թեւկապերը եւ բաճկոնները կհանձնվեն աշակերտներին ընկերության տարբեր բաժինների կողմից: Հավանաբար կլինեն նաեւ երթեւեկության կանոների իրազեկմանը վերաբերող դասընթացներ, որոնք անց կկացվեն տեղական ոստիկանության օժանդակությամբ: |
Ապրիլ 2007 |
Խալաջ համայնք |
5,000,000 |
Գազաֆիկացման ծախսերի մասնակի մարում: |
Ապրիլ 2007 |
«Կապանի ուսուցիչներ» հ/կ |
110,000 |
Ներկայացում` նվիրված երկրաշարժի օրվան |
Ապրիլ 2007 |
Քիք Բոքսինգի ակումբ |
950,000 |
Օժանդակություն հանրապետական մրցույթի մասնակցության համար |
Ապրիլ 2007 |
ԵԱՀԿ |
7,300,000 |
Գյուղական աղքատության վերացման ծրագիր (կառավարական ծրագիր) |
Մայիս 2007 |
Քիք Բոքսինգի ակումբ |
2,660,000 |
Օժանդակություն միջազգային մրցույթի մասնակցության համար |
Մայիս 2007 |
Թոշակառուներ |
2,000,000 |
Ֆինանսական օգնություն նախկին լեռնահարստացման կոմբինատի աշխատողներին, ովքեր ստացել են աշխատանքային խեղումներ եւ վնասվածքներ: |
Հուլիս 2007 |
Ծխելու դեմ քարոզարշավ |
800,000 |
Ծխելու դեմ գովազդային հոլովակների թողարկում հեռուստացույցով |
Հուլիս 2007 |
Սյունիքի շախմատի ակումբ |
200,000 |
Օժանդակություն հանրապետական մրցույթին մասնակցության համար |
Հուլիս 2007 |
Գեղանուշ համայնք |
500,000 |
Սպասքեղեն կենցաղի տան համար |
Հուլիս 2007 |
Քիք Բոքսինգի ակումբ |
2,720,000 |
Ռինգի կապիտալ վերանորոգում |
Օգոստոս 2007 |
Քիք Բոքսինգի ակումբ |
3,536,001 |
Հովանավորում աշխարհի գավաթին մասնակցելու համար |
Սեպ. 2007 |
Կապանի քաղաքապետարան |
500,000 |
Հովանավորում քաղաքի օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման համար |
Հոկտ. 2007 |
Քիգ Բոքսինգի ակումբ |
1,000,000 |
Հովանավորում Եվրոպայի գավաթին մասնակցության համար |
Հոկտ. 2006 |
Ֆուտբոլային մրցարշավ |
200,000 |
Տեղական ֆուտբոլային մրցաշար` նվիրված կապանցի հայտնի ֆուտբոլիստին, որը մահացավ երիտասարդ հասակում: ԴԳՄՔ-ի թիմը նույնպես երկրորդ անգամ մասնակցեց այս մրցաշարին |
Մեկնաբանել