
Րաֆֆի Հովհաննիսյան. «Մենք հիմա գնում ենք Բաղրամյան 26՝ մեր նստավայրը»
Հենց նոր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Մենք հիմա գնում ենք Բաղրամյան 26: Ոստիկաններ, ձեր շեֆերի կերուխումը ավարտվեց: Բացեք ճանապարհները»:
Այս կոչն առաջացրեց Ազատության հրապարակում հավաքվածների ոգևորությունը:
«Մենք գնում ենք մեզ պատկանող, կերուխումը ավարտած Բաղրամյան 26՝ մեր նստավայրը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ոստիկաններ, զինվորներ, վահանները, սաղավարտները մի կողմ դրեք, մենք ձեր թշնամին չենք, մենք ձեր բարեկամն ենք, և մենք չենք գրոհելու, և Սերժը և Գարեգինը, և Տիգրանը, և Հովիկը տղամարդկություն ունեն դուրս գալու, ժողովրդի մոտ ծնկաչոք ներողություն խնդրելու: Մենք կընդունենք ներողությունը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա կոչ արեց հավաքվածներին բարձրացնելիրենց մոտ եղած Սահմանադրությունները: Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Բաղրամյան 26-ից հետո երթը, նրա խոսքով, գնալու է Ծիծեռնակաբերդ:
Մեկնաբանել