HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը սիրիահայերին 1 տարի ժամկետով կտա ՀՀ ազգային վարորդական վկայականներ

Սիրիայից վերջին իրադարձությունների հետևանքով Հայաստան եկած հայ քաղաքացիներին այդ պետությունում տրված վարորդական վկայականները չեն համապատասխանում 1968 թ. նոյեմբերի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով վարորդական վկայականին ներկայացվող պահանջներին և չեն փոխանակվում:

Այսօր ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով հնարավոր կլինի նշված վարորդական վկայականները փոխանակել՝ առանց որակավորման քննություն հանձնելու: Կառավարությունը որոշել է սիրիահայերին մեկ տարի ժամկետով տալ ՀՀ ազգային վարորդական վկայականներ, պայմանով, որ այդ ընթացքում որակավորման քննությունները հանձնվեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter