
Փաստաբան Շարբաթյանի գործը կմտնի ակտիվ նախաքննության փուլ
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժել է փաստաբանի Շարբաթյանի սպանության գործով մեղադրյալներ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանի հերթական միջնորդությունը` խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին և Արեն Վերանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը թողնելով անփոփոխ` այն երկարաձգել է ևս 2 ամսով: Արեն Վերանյանը 2 անչափահաս երեխաների հայր է, բարձրագույն կրթությամբ, նախկինում չդատված:
Ինչպես փաստաբան Հակոբյանն է փոխանցում, հաջորդ շաբաթվանից սկսվելու են ակտիվ քննչական գործողություններ, առերեսումներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել