
Նորածին երեխային սպանելու մեջ մեղադրվողի դատաքննությունը սկսվել է
Այսօր՝ ապրիլի 3-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության Գորիսի դատարանում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ անչափահաս տարիքում հղիացած Ա.Մ-ի գործով առաջին քննությունը, ըստ որի՝ նա մեղադրվում է նորածին երեխային սպանելու մեջ: Դատական նիստը տևեց մի քանի րոպե, քանի որ մեղադրյալը ցանկություն hայտնեց պաշտպան ներգրավելու: Հաշվի առնելով աղջկա սոցիալական վիճակը՝ որոշում ընդունվեց դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ՝ մեղադրյալին պաշտպան տրամադրելու համար:
Դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 9-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել