
«Ժողովուրդ». Բունիաթյանը՝ Ամալյանի փոխարեն
Թերթի տեղեկություններով՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն առաջիկայում ղեկավարելու է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Գագիկ Բունիաթյանը: Բանն այն է, որ առաջիկայում լրանալու է ՀՌԱՀ անդամների պշտոնավարման ժամկետը, եւ նոր նշանակումներ են լինելու: Ըստ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի՝ ՀՌԱՀ նախագահն ընտրվում է ՀՌԱՀ անդամների միջից՝ ձայների պարզ մեծամասնությամբ: Ուստի առաջիկայում Բունիաթյանը կնշանակվի ՀՌԱՀ անդամ, այնուհետեւ կընտրվի նախագահ:
Այս առնչությամբ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին ուղարկված թերթի հարցը մնացել է անպատասխան: «Ժողովուրդը» երկու օր շարունակ փորձել է մեկնաբանություններ ստանալ նաեւ անձամբ Բունիաթյանից, սակայն նա կամ չի պատասխանել հեռախոսազանգերին, կամ նրա փոխարեն պատասխանել է օգնականը, ընտանիքի անդամներից որեւէ մեկը՝ ասելով, թե Բունիաթյանը զբաղված է:
Մեկնաբանել