
Տուբերկուլյոզը հնարավոր է բուժել. ակցիա (լուսանկարներ)
Այսօր տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) անցակցնում էր իրազեկման ակցիա:
«Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ մի խումբ կամավորներ անցորդներին էին բաժանում հիվանդության վերաբերյալ բուկլետներ, ինչպես նաև բացատրում էին հիվանդության պատճառները, պաշտպանման միջոցները և պատասխանում նրանց հարցերին:
Ակցիայի նպատակն էր` իրազեկել մարդկանց հիավնդության մասին և տարածել այն գաղափարը, որ տուբերկուլյոզը հնարավոր է բուժել: Ակցիան տևել է մոտ 2 ժամ:
Տուբերկուլյոզը ախտորոշում է, ոչ թե վճիռ:
Տուբերկուլյոզը բուժվող հիվանդություն է:
Ժամանակին բժշկի դիմելու և ճշգրիտ բուժում ստանալու դեպքում տուբերկուլյոզը լիովին բուժելի է:
2012 թ.-ի տվյալներով Հայաստանում հաշվառված է 3437 տուբերկուլյոզով հիվանդ: ՀՀ-ում բուժումը կատարվում է անվճար` պետական պատվերի շրջանակներում:
Տուբերկուլյզոը անվանում են նաև Կոխի ցուպիկ կամ բացիլ: Հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Բուժումը երկարատև է և բաղկացած երկու փուլից: Ինտենսիվ փուլը տևում է 2-3 ամիս` հիվանդանոցային պայմաններում:
Իսկ երբ արդեն հիվանդը վարակի աղբյուր չէ, նա բուժում է ստանում ամբուլատոր պայմաններում, որը տևում է 4-5 ամիս: Բժշկի հսկողությունը պարտադիր է:
Տուբերկույլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը մարտի 24-ն է սկսած 1882 թ.-ից, երբ գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլյոզի հարուցիչի հայտնաբերաման մասին:
Մեկնաբանել