
ԱԺ տարածքում հրազենային վնասվածք ստացած քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում
Թիվ 1 հիվանդանոցային համալիրի մամուլի քարտուղար Վիկտորիա Անիկինան «Հետքին» տեղեկացրեց, որ ԱԺ-ի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի տուժողը 1988 թ. ծնված Վրեժ Գալստյանն է: Նա ազդրի շրջանում ստացել է հրազենային վնասվածք:
Վրեժը Մասիս քաղաքի բնակիչ է:
«Կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին պարզ չէ` վիրահատվելո՞ւ է, թե՞ ոչ: Դա պարզ կլինի ավելի ուշ»,- ասաց մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14:30-ի սահմաններում, դանակով զինված մի քաղաքացի մուտք է գործել Ազգային ժողովի ընդունարան: Նա փորձել է առաջ շարժվել եւ սկսել է գոռգոռալ, թե ինքը Հիսուս Քրիստոսն է: Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցները հորդորել են դանակը վայր դնել, սակայն երիտասարդը չի ենթարկվել եւ շարժվել է առաջ:
Անվտանգության աշխատակիցները նրան կանգնեցնելու համար կրակել են սկզբում օդ, այնուհետեւ՝ քաղաքացու ոտքին:
Մեկնաբանել