
Արոնյան-Կրամնիկ՝ 0,5-0,5
Լոնդոնում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրը: Լեւոն Արոնյանը սեւերով ամուր դիմադրություն ցույց տվեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին: Պարտիան տեւեց 72 քայլ եւ ավարտվեց ոչ-ոքի:
Նույն արդյունքով ավարտվեցին նաեւ Իվանչուկ-Կառլսեն, Սվիդլեր-Գելֆանդ, Գրիշչուկ-Ռաջաբով մրցամարտերը:
Այսպիսով՝ 5 տուրից հետո մրցաշարային աղյուսակը ունի հետեւյալ տեսքը.
1. Կառլսեն- 3,5
2. Արոնյան- 3,5
3. Սվիդլեր- 3
4. Ռաջաբով- 2,5
5. Կրամնիկ- 2,5
6. Գրիշչուկ- 2
7. Գելֆանդ- 1,5
8. Իվանչուկ- 1,5
Վաղը կկայանան Սվիդլեր-Կառլսեն, Կրամնիկ-Իվանչուկ, Գրիշչուկ-Գելֆանդ, Ռաջաբով-Արոնյան պարտիաները:
Հիշեցնենք, որ մրցաշարի հաղթողը նոյեմբերին աշխարհի թագը կվիճարկի գործող չեմպիոն, հնդիկ Վիշի Անանդի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել