
Արոնյանը միանձնյա առաջատար է
Լեւոն Արոնյանը միանձնյա գլխավորում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի աղյուսակը: Երեկ երեկոյան նա երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի դեմ, որը, որպես կանոն, շատ բարդ մրցակից է Լեւոնի համար: Շատ կարեւոր է, որ Արոնյանը հաղթեց սեւերով, քանզի երկրորդ փուլում նա կխաղա սպիտակներով:
Մրցաշարի երրորդ տուրում կայացան հետեւյալ պարտիաները. Սվիդլեր-Ռաջաբով՝ 1-0, Կրամնիկ-Գրիշչուկ՝ 0,5-0,5, Գելֆանդ-Կառլսեն՝ 0-1:
Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.
Արոնյան- 2,5
Սվիդլեր- 2
Կառլսեն- 2
Կրամնիկ- 1,5
Գրիշչուկ- 1,5
Ռաջաբով- 1,5
Իվանչուկ- 0,5
Գելֆանդ- 0,5
Այս հաղթանակից հետո ՖԻԴԵ-ի ընթացիկ վարկանիշային ցուցակում Արոնյանի էլոն բարձրացել է: Այն նախորդ 2713,3-ի փոխարեն հիմա 2817,6 է: Առաջատար Կառլսենի 2870,2-ն էլ դարձել է 2873,4: Եռյակը եզրափակող Կրմանիկի արդյունքն է 2800,2, ինչը 0,6-ով պակաս է նախորդից:
Այսօր շախմատիստները հանգստանում են, իսկ վաղը կկայանան հետւյալ պարտիաները. Կառլսեն-Գրիշչուկ, Ռաջաբով-Կրամնիկ, Արոնյան-Սվիդլեր, Գելֆանդ-Իվանչուկ:
Մեկնաբանել