
Այսօր՝ Արոնյան-Գելֆանդ, Կառլսեն-Կրամնիկ
Լոնդոնում երեկ կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի առաջին տուրը: Գելֆանդ-Ռաջաբով, Արոնյան-Կառլսեն, Սվիդլեր-Կրամնիկ, Իվանչուկ-Գրիշչուկ պարտիաները խաղաղ ելք են ունեցել:
Այսօր կայանալիք երկրորդ տուրում կմրցեն հետեւյալ զույգերը. Կառլսեն-Կրամնիկ, Գրիշչուկ-Սվիդլեր, Ռաջաբով-Իվանչուկ, Արոնյան-Գելֆանդ: Հատկապես հետաքրքիր պայքար է սպասվում աշխարհի թիվ մեկ գրոսմայստեր նորվեգացի Կառլսենի եւ մոլորակի 14-րդ թագակիր ռուս Կրամնիկի միջեւ: Լեւոն Արոնյանը այս անգամ էլ հանդես կգա սպիտակ խաղաքարերով:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին ավարտվող մրցաշարի հաղթողը շախմատային թագի համար կմրցի աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշի Անանդի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել