
Սահմանադրական դատարանը մերժեց. անվավեր ճանաչեց միայն մեկ ընտրատեղամասի արդյունքները
Քիչ առաջ Սահմանադրական դատարանը մերժեց նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները`ԿԸՀ-ի փետրվարի 25-ին կայացրած 61-Ա եւ 62-Ա որոշումները վիճարկելու մասին, որով ցանկանում էին անվավեր ճանաչել փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունները:
Դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի փետրվարի 25-ին կայացրած 62-Ա որոշումը, ըստ որի` նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Անվավեր ճանաչվեց միայն մեկ ընտրատեղամասի քվեարկության արդյունքները:
Ըստ ՍԴ որոշման` թիվ 17/05 ընտրատեղամասի ընտրությունների արդյունքները չեն կարող հավաստի լինել, եւ ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածի պահանջով այդ տեղամասի արդյունքները ճանաչեց անվավեր, իսկ մասնակիցների թիվը դիտարկվեց որպես անճշտություն:
Ընտրատարածքային հանձնաժողովի կողմից այդ ընտրատարածքի ընտրություններին վերաբերող բոլոր նյութերը պետք է ուղարկվեն դատախազություն:
ՍԴ դահլիճում էին գտնվում ՀՀԿ-ական պատգամավորներ Արաիկ Հովհաննիսյանը, Արտակ Դավթյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել