
Արամ Մանուկյան. ՀԱԿ-ը հակված է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին
ՀԱԿ-ը հակված է մասնակցել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին: Այս մասին ասել է Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում Չեխիայի արտաքին գործերի նախարարության Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովայի հետ հանդիպման ժամանակ:
Արամ Մանուկյանը հավելել է, որ ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու վերաբերյալ խորհրդարանական այլ ուժերի հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել