
ԲՀԿ-ն դիրքորոշում չունի. մամուլի խոսնակը հայտնում է միայն իր անձնական կարծիքը
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի եւ այլ զարգացումների մասին ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս պահին ինքը կարող է ներկայացնել միայն իր անձնական դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ երեկվանից նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել: Նրան են միացել նաեւ մի քանի շարքային քաղաքացիներ:
«Մարդկայնորեն մտահոգիչ է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի փաստը, եւ սա ամբողջությամբ տեղավորվում է իր իրավունքների եւ դիրքորոշումների շրջանակներում: Իմ ցանկությունն է, որ երկրում չլինի այնպիսի վիճակ, երբ խնդիրները լուծելու համար քաղաքացին, քաղաքական գործիչը, առաջնորդը դիմի այդ քայլին»,- ավելացրեց Տիգրան Ուրիխանյանը:
Տեղեկացնենք, որ այսօր Սահմանադրական դատարանում քննվում en նաեւ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները` փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով:
Մեկնաբանել