
Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի 1-3 տեղերը հայտնի են
ՀՀԿ-ն այսօր գործադիր մարմնի հերթական նիստն էր գումարել: Ինչպես տեղեկացրեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նիտում քննարկվել են հետընտրական զարգացումներին վերաբերող թեմաներ, ինչպես նաեւ մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին վերաբերող հարցեր:
Ըստ մամուլի խոսնակիn` Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնելու է ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրորդը` միջազգային գրոսմաստեր, շախմատիստ Սմբատ Լպուտյանը, իսկ երրորդը՝ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Ցուցակի մյուս տեղերը դեռ հայտնի չեն:
Էդուարդ Շարմազանովի ասելով` կառավարության փոփոխության եւ կադրային հարցեր չեն քննարկվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել