
ԱԺ-ն աշխատանքները սկսեց մեկ րոպե լռությամբ
Այսօր Ազգային ժողովն իր աշխատանքները սկսեց մեկ րոպե լռությամբ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի եւ երկու տարի անց` Բաքվում Ադրբեջանի կողմից կոտորված հայերի հիշատակը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կատարվածը եղել է ցեղասպանություն:
Այս նիստին գրանցվել է 104 պատգամավոր:
Մինչեւ նիստի սկսվելը, մտնելով նիստերի դահլիճ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը յուրօրինակ ձեւով ողջունեց ՀՀԿ խմբակցության պատգամավորներին. «Ողջույն հաղթանակած խմբակցությանը»:
Այս պահին խորհրդարանում քննարկվում է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել