
Արմավիրում կրքերը թեժանում են. քաղաքապետի կողմնակիցները ծեծե՞լ են ավագանու անդամին
Տեղեկացրել էինք, որ երեկ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի կողմնակիցներն ու ավագանու անդամները քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող «Հայկական խոհանոցում» քեֆ-ուրախություն են արել, երբ իմացել են, որ քաղաքապետի հրաժարականի դիմումը նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդունել եւ նրան հորդորել է «գնա ու աշխատիր»:
Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը, Արմավիր քաղաքի ավագանու անդամ է եւ այդ խնջույքին չի մասնակցել: Արմավիրում արդեն խոսում էին, որ Խլղաթյանի հրաժարականից հետո Նվեր Պետրոսյանը քաղաքապետի թեկնածուների շարքում է:
Ըստ շրջանառվող լուրերի, երբ խնջույքն ավարտվել է, քաղաքապետի կողմնակիցները գնացել են Նվեր Պետրոսյանի տուն, նրան դուրս հրավիրել եւ սկսել են «հաշիվներ» մաքրել: Նախ ճշտել են, թե ավագանու անդամը ինչու չի մասնակցել իրենց կերուխումին, ապա սկսել են հարձակվել նրա վրա, թե՝ «դու էիր, որ քաղաքապետ էիր ուզում դառնալ»:
Նվեր Պետրոսյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց. նրա բջջային հեռախոսն անհասանելի է:
Միթե՞ այս դեպքը հետ կպահի կառավարությանը, որ Խլղաթյանը շարունակի ղեկավարել քաղաքը եւ վաղը չբավարարի նրա հրաժարականի դիմումը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ քաղաքապետի որդու անունը կապվեց ինչ-որ միջադեպի հետ, թեեւ քաղաքապետի մեւրձավորները հերքեցին՝ ասելով, որ տղան որեւէ կապ չունի զենքով օդ կրակելու եւ վիճաբանությանը մասնակցելու հետ:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել