
Հովիկ Աբրահամյանը «ջերմ» հարաբերություններ ունի Կարեն Կարապետյանի հետ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ օրեր առաջ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում է ունեցել, սակայն ասաց, որ քաղաքական հարցեր չեն քննարկվել:
ԱԺ նախագահի ասելով` ինքը «շատ ջերմ» հարաբերություններ ունի նախկին քաղաքապետի հետ, սակայն թե ինչ են քննարկել «ջերմ» մթնոլորտում, Հովիկ Աբրահամյանը չմանրամասնեց:
Նշենք, որ տեւական ժամանակ է՝ խոսվում է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին, եւ ԱԺ նախագահի ու Կարեն Կարապետյանի հանդիպումը ամենեւին էլ պատահականություն չէ:
Թեեւ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կառավարությունում փոփոխություններ են լինելու, սակայն նշեց, որ վարչապետի փոփոխությունը պարտադիր չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել