
Հովիկ Աբրահամյանը հրաժարական չի տա, վարչապետ էլ չի ցանկանում դառնալ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, եւ խորհուրդ տվեց լրագրողներին համակերպվել դրա հետ: «ԱԺ նախագահի պաշտոնն ավելի բարձր է, քան վարչապետինը: Որոշել եմ այս անգամ հրաժարական չտալ»,- ասաց ԱԺ նախագահը: Նա խոստովանեց, որ մի ժամանակ ցանկացել է վարչապետ դառնալ, բայց հիմա չի ցանկանում:
Պարզվում է` ԱԺ նախագահը սեր չունի նաեւ հանրապետություն նախագահի պաշտոնի հանդեպ, եւ նշեց, որ 2018 թ.-ին էլ չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունն այդ պաշտոնում:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջիկայում մի քանի ոլորտներում փոփոխություններ են լինելու, եւ պաշտոնափոխություններն անխուսափելի կլինեն: Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո կառավարությունը հրաժարական է տալու եւ ձեւավորվելու է նոր կառավարություն:
Մեկնաբանել