
ԲՀԿ-ն էթիկայի հանձնաժողովից հետ կկանչի՞ իր անդամին
Ազգային ժողովն այսօր սկսեց իր աշխատանքները: Այս նիստին եւս ՀԱԿ խմբակցության պատգամավորները չէին մասնակցում:
Այսօր 52 կողմ, 32 դեմ, 2 ձեռնպահ ձայներով ընդունվեց «ԱԺ կանոնակարգ-օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած օրենքի նախագիծը, ըստ որի՝ որոշակի լիազորություններ է տրվում ԱԺ էթիկայի հանձնաժողովին, մասնավորապես՝ անհարգելի բացակայությունների դեպքում պատգամավորներին «պատժելը»:
Նախագծին դեմ են քվեարկել ԲՀԿ, «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները:
ԲՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե իրենք չեն ցանկանում «քաղաքական մահակի» դերում տեսնել ԱԺ էթիկայի հանձնաժողովին: Պատգամավորը նշեց, որ շատ հնարավոր է ԲՀԿ-ն դադարեցնի իր աշխատանքները էթիկայի հանձնաժողովում, ինչին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Շատ խիստ եք»:
Մեկնաբանել