
Արմավիրի քաղաքապետի հրաժարականը չե՞ն ընդունի
Արմավիր քաղաքի ավագանին փետրվարի 25-ին հրավիրած արտահերթ նիստով հարգել էր քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի դիմումը: Սակայն լուրեր են շրջանառվում, որ նախագահ Սերժ Սարգսյանը չի ցանկանում ընդունել քաղաքապետ Խլղաթյանի հրաժարականը:
Լուրը փորձեցինք ճշտել Արմավիրի մարզպետարանից: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով փետրվարի 25-ին վարել էր Արմավիրի ավագանու արտահերթ նիստը, իր օգնականի միջոցով փոխանցեց, թե մեր հարցին կպատասխանի միայն պաշտոնական հարցում ստանալուց հետո: Հավանաբար մարզպետը «նեղացել է» մեր մի քանի հրապարակումներից և նախընտրում է միայն գրավոր շփվել:
Նշենք, որ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը պարտվել էր Արմավիր քաղաքում, ինչն էլ դարձել էր քաղաքապետի հրաժարականի պատճառը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել