
ԱԺ քարտուղարությունը չի կարողացել կապ հաստատել ԿԸՀ նախագահի հետ
Ազգային ժողովն այսօր սկսեց իր աշխատանքները: Գրանցվել է 107 պատգամավոր: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավորները, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի, չէին մասնակցում նիստին:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երկրում ստեղծված ներքաղաքական վիճակից ելնելով՝ համարում է, որ օրինագծերն այնքան էլ հրատապ չեն, և առաջարկում է հետընտրական վիճակի վերաբերյալ քննարկումներ անցկացնել ԱԺ-ում: Նա հենց այդ պատճառաբանությամբ դեմ է քվեարկում բոլոր օրինագծերին:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքը համամիտ չէ պատգամավորի կարծիքին, քանի որ ճգնաժամ չկա: Նա տեղեկացրեց, որ այսօր հանդիպելու է «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցթյունների ներկայացուցիչների հետ, որպեսզի ինչ-որ ձևաչափ գտնեն հետընտրական վիճակը խորհրդարանում քննարկելու համար:
ԱԺ նախագահը նաև տեղեկացրեց, որ ԱԺ քարտուղարությունը չի կարողացել կապ հաստատել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի նրան ԱԺ հրավիրելու համար:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել