
ԱԺ նախագահի մոտ խորհրդակցություն են անցկացրել
ԱԺ նախագահ, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի մոտ հրավիրվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀԿ խմբակցությունից Գալուստ Սահակյանը, «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը եւ ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում խորհրդարանի նախագահն առաջարկեց խմբակցությունների ներկայացուցիչներին հավաքվել եւ քննարկել նախագահական ընտրությունների հետո առաջացած ներքաղաքական վիճակը: Հենց նիստերի դահլիճում հանդիպելու պատրաստակամություն հայտնեցին «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների ղեկավարները:
Հովիկ Աբրահամյանին նման առաջարկ անելու համար «ստիպեցին» ընդդիմադիր պատգամավորները: Պատգամավորներն առաջարկել են հետընտրական վիճակի վերաբերյալ հրավիրել ԱԺ արտահերթ նիստ: Նրանց առաջարկությունը դեռ պետք է ՀՀԿ-ն քննարկի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել