
«Անգիտակից» վանաձորցիների քաղաքապետի խոսքը (ձայնագրություն)
Երեկ times.am կայքին տված հարցազրույցում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ասել էր, թե «որոշ լրատվամիջոցներ փորձել են շահարկել և խեղաթյուրել կարճատև խոսակացության ընթացքում հնչած մտքերը: Որպես քրիստոնյա, շահարկումը թողնում եմ դրանց հեղինակների խղճի վրա»:
Խոսքը «Հետքի» հետ Սամվել Դարբինյանի հեռախոսազրույցի մասին է, որի ժամանակ քաղաքապետը, պարզաբանելով հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի պարտությունը, մասնավորապես ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում՝ ինչ է անում»:
Times.am-ի հետ զրույցում Սամվել Դարբինյանը հրաժարվել էր իր իսկ խոսքերից՝ ասելով. «Ես երբեք իմ համաքաղացիներին անգիտակից չեմ համարել և չեմ կարող համարել: Հայցում եմ այն համաքաղաքացիներիս ներողամտությունը, որոնք անբարեխիղճ ու անպատասխանատու անձերի կողմից իմ խոսքերի անտեղի և միտումնավոր խեղաթյուրման արդյունքում թյուրիմացության մեջ են ընկել»:
Ստորև ներկայացվում է Սամվել Դարբինյանի և «Հետքի» լրագրողի զրույցի ձայնագրությունը, որից պարզ է դառնում, թե «Հետքի» լրագրողն ինչպես է «խեղաթյուրել» քաղաքապետի խոսքերը:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել