
Ս. Սարգյանը չկարողացավ ստանալ «իր երազած լեգիտիմությունը». Ն. Փաշինյան
Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի խոսքով, ստեղծվեց քաղաքական նոր իրավիճակ, որն ունի իր առանաձնահատկությունները:
Թվում էր, թե հայաստանյան ընտրությունների արդյունքներով` քաղաքականության մեջ ձևավորվել է միաբևեռ համակարգ, որի գլխին պետք է կանգնած լինի Ս. Սարգսյանը, ասում է Ն. Փաշինյանը, բայց տեղի ունեցավ «աննախադեպ մի բան»:
Նրա խոսքով` ձևավորվեց քաղաքական պայքարի երկրորդ ժողովրդկան բևեռը` ի դեմս Ր. Հովհաննիսյանի:
«Երկու բևեռները» միմյանց հետ հարաբերակցությունում ունեն և հաջողություն, և անհաջողություն` ասում է Ն. Փաշինյանը: Ս. Սարգսյանի հաջողությունը, նրա խոսքով, այն է, որ դեռևս շարունակում է մնալ իշխանության ղեկին, իսկ անհաջողությունը, որ չկարողացավ ստանալ «իր երազած լեգիտիմությունը և շրջել մարտի 1-ի արյունալի էջը»:
Ժողովրդի հաջողությունն այս նախագահական ընտրություներում Ր. Հովհաննիսյանին դե ֆակտո ընտրելն էր ՀՀ նախագահ», մնում է դե յուրե արձանագրել այդ հաղթանակը` ասում է Նիկոլ Փաշինյանը:
Երեկ Ր. Հովհաննիսյանն է ընդունել Ս. Սարգսյանին իր աշխատասնյակում, որովհետև ՀՀ նախագահական նստավայրն արդեն գործող նախագահինը չէ` հայտարարեց Ն. Փաշինյանը:
Մեկնաբանել