
«Այժմ մենք իրականացնում ենք սահմանադրական հեղափոխություն». Հովսեփ Խուրշուդյան
Հովսեփ Խուրշուդյանը հանրահավաքի ժամանակ թվեց այն բոլոր քաղաքները, որտեղ նախագահական ընտրությունների արդյունքներով, Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակ է տարել Ս. Սարգսյանի նկատմամբ: Նույն ձևով թվարկվեցին այն բոլոր ընտրախախտումները, որոնց պատճառով, «Ժառանգության» մամուլի խոսնակի կարծիքով, մի շարք ընտրատեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը պարտվեց:
Սակայն ժողովուրդը ձայների բացարձակ գերակշռությամբ հաղթանակ է տարել` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի. գյուղերից թեև լրացուցիչ ցուցակներով մարդիկ բերվեցին Երևան` ընտրելու Ս. Սարգսյանին, բայց նրանց քվեաթերթիկները Ր. Հովհաննիսյանինն էին` ասաց նա:
Բոլոր ընտրախախտումների համար պատասխան են տալու` ավելացրեց Հովսեփ Խուրշուդյանը` նշելով, որ «այժմ իրականացվում է սահմանադրական հեղափոխություն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել