
Ընտրախախտումների ականատեսները պահանջում են արդարություն (վիդեո)
Այսօր Վանաձորի Հայք հրապարակում քաղաքացիական նախաձեռնությամբ հավաքվել էին երիտասարդներ, լրագրողներ, անհատ քաղաքացիներ` իրենց զորակցությունը հայտնելու վանաձորցիներին, ովքեր նախագահական ընտրություններում, քվեարկելով նախընտրած թեկնածուի օգտին, ուզում են «տեր կանգնել» իրենց ձայներին:
Նրանց թվում էին ընտրությանը մասնակցած դիտորդներ, լրագրողներ, վստահված անձինք, որոնք, ականատես լինելով ընտրախախտումների, պահանջում էին արդարություն: Մի խումբն էլ վրդովված էր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի վերջին հայտարարությունից, թե վանաձորցիներն անգիտակից են, այդ պատճառով են իրենց ձայնը տվել ընդդիմադիր թեկնածուին: Վերջիններս էլ պահանջում էին, որ քաղաքապետը ներողություն խնդրի վանաձորցիներին վիրավորելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել