
«Մենք եկել ենք՝ տեր կանգնելու մեր իրավունքներին»
Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում փորձագետ Ստեփան Հասան-Ջալալյանը նախ շնորհավորեց հավաքվածներին հաղթանակի կապակցությամբ: Նա հիշեցրեց, որ 25 տարի առաջ այս հրապարակը կրկին լեցուն էր, ու հայ ժողովուրդը պահանջում էր ԽՍՀՄ իշխանություններից Արցախը դուրս բերել Ադրբեջանի ճիրաններից: Իսկ հիմա, ըստ հռետորի, ժողովուրդը պահանջում է իշխանություններից հարգել իր ոտնահարված իրավունքները:
Հասան-Ջալալյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերը Եռաբլուրում՝ ուղղված քաղաքացի կնոջը. «Եկել ես ստեղ, որ ի՞նչ անես»: Ու հնչեցրեց պատասխանը. «Մենք եկել ենք՝ տեր կանգնելու մեր իրավունքներին: Այսպես ապրել անհնար է: Ժողովուրդն աղքատ է, արտագաղթում է, պետական համակարգը կոռումպացված է: Մենք պիտի փոխենք այս համակարգը:
Մենք ունենք կամք եւ վճռականորեն փոխելու ենք այս երկիրը Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ»:
Լուս.՝ Սառա Անջարգոլյանի
Մեկնաբանել