
Շիրակի մարզպետը աշխատանքից ազատվելու դիմում չի ներկայացրել
1in.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, լուր է հրապարակել, ըստ որի` Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Մարզպետի լրատվության գծով օգնական Արաքս Կիրակոսյանը «Հետքի» հետ զրույցում «հերյուրանք» որակեց նման լուրերի տարածումը:
«Դա իրականությանը չի համապատասխանում, մարզպետը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Առաջիկայում չեմ կարող ասել, թե ինչ կլինի, բայց այս պահին մարզպետը դիմում չի ներկայացրել»,-ասաց Ա. Կիրակոսյանը:
Հարցին, թե որտեղից են գալիս այդ տեղեկությունները, մարզպետի օգնականն ասաց. «Դուք չգիտե՞ք, թե կայքերն ինչպես են լուրեր հրապարակում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել