
«Ժողովրդի անունից հրամայում եմ ապահովել ժողովրդի անվտանգությունը». Րաֆֆի Հովհաննիսյան
Մեր պայքարի վախճանը չի լինելու, սա մեր սկիզբն է` հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքի ավարտին: Հանրահավաքը, նրա բնորոշմամբ, «հայ ժողովրդի ազատության, արժանապատվության և իրավունքի» սկիզբն է, և մենք «սկզբի մեջ ենք»:
«Մենք հպարտ ենք մեր պետական ծառայողներով, ոստիկաններով, անվտանգության ծառայողներով, զինվորներով... Արդեն պահը եկել է, երբ բոլորը գիտակցում են, որ որևէ անիրավ հրահանգ չպիտի կատարվի»` նշեց Ր. Հովհաննիսյանը:
Նա իր և «ժողովրդի անունից» ավելացրեց, որ հրամայում է ոստիկաններին, ազգային անվտանգության ներկայացուցիչներին «այսօր և միշտ ապահովել ժողովրդի անվտանգությունը սրբավայր հրապարակից սկսած»:
Հանրահավաքն ավարտվել է, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը մնում է հրապարակում իր կողմնակիցների հետ:
Լուսանկարը` Սոնա Սիմոնյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել