
Ազատության հրապարակում հույս ունեն տեսնել նաեւ Դաշնակցությանը
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ Գյումրուց ու Վանաձորից մարդիկ արդեն գալիս են Երեւան: «Մենք ապրելու ենք 5 տարի առանց խտրականության: Պաշտպանված պիտի լինի յուրաքանչյուր քաղաքացի, չպիտի ունենանք քաղբանտարկյալներ՝ սկսած Տիգրան Առաքելյանից»,- նշեց ընդդիմադիր գործիչը:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր խոսքն ուղղեց գործող նախագահ Սերժ Սարգսյանին: «Դուք չեք եկել այստեղ, որովհետեւ վախենում եք ժողովրդի արդար քվեից»,- ասաց նա: Ըստ Փոստանջյանի՝ ՀՀԿ ղեկավարն իրեն շրջապատել է խիղճը կորցրած մարդկանցով, եւ հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը՝ մարմնավորում է չարը:
Փոստանջյանը հրապարակավ հարցրեց, թե ինչու է Սարգսյանը ուրախացել, երբ ժողովուրդը Ազատության հրապարակում է եւ հավաքվել է իր ձայնին տեր կանգնելու համար:
Րաֆֆի Հովհաննիսյանը այնուհետ նշեց, որ հույս ունեն՝ Դաշնակցությունը շուտով կլինի հարթակում:
Մեկնաբանել