
Ստյոպա Սաֆարյան. վերահաշվարկը ցույց կտա, որ Րաֆֆին հաղթել է
Ազատության հրապարակում «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց որ իշխող «ռեժիմը» անհանգստացած է: Իբրեւ դրա ապացույց նա նշեց այսօր անցկացված վերահաշվարկը, որի ժամանակ, ըստ նրա, ակնհայտ է դարձել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է:
«Բավական է՝ վերահաշվարկվեն արդյունքները, եւ դուք կհամոզվեք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ժողովուրդը հաղթել են առաջին փուլում: Սրան հավատում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ հիմա հավատում ենք բոլորս»,- նշեց Սաֆարյանը:
Ըստ նրա՝ պետք է վերահաշվարկ պահանջեն բոլոր տեղամասերում, եւ ժողովրդի պարտքն է տեր կանգնել իր հաղթանակին:
Լուս.՝ Սառա Անջարգոլյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել